Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման դրական միտում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Հայաստանից Չինաստան արտահանման ցուցանիշն այս տարվա առաջին կեսին ավելացել է շուրջ 30 տոկոսով:
Չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են տրանսպորտային և էներգետիկ օբյեկտների շինարարություններում ներգրավելու հարցում: Քննարկվում է նաև Հայաստանում հայ-չինական համատեղ պղնձաձուլման գործարանի կառուցման և շինանյութերի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Չինական կողմը նաև հետաքրքրություն է ցուցաբերում հայ-իրանական երկաթգծի կառուցման հարցում: «Մետաքսի ճանապարհի» նախագծի վերածննդի բաղադրիչներից մեկը ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումն է և դրանց փոխկապակցումն է: Այդ է պատճառը, որը չինական կողմը հետաքրքրված է համաֆինանսավորմամբ:
Կարեն Մկոյան