Փարիզում տեղի ունեցածի հետ կապված զարմանքն առավել քան անտեղի է։ Այն ընդամենը մեկ բանի մասին է վկայում՝ այսպես կոչված «ժողովրդավարության» այսպես կոչված «արտահանման» եվրամերիկյան քաղաքականությունը միանգամայն սնանկ է։

 


Ֆրանսիացիներին կարելի է հիշեցնել, որ ոչ ոք դեռևս չեղյալ չի հայտարարել Մոնտեսքյոյի աշխարհագրական դետերմինիզմի տեսությունը։ Ըստ այդմ՝ տարբեր ժողովուրդներ, կախված իրենց աշխարհագրական արեալից և ժառանգական, լեզվամտածողության, մշակութային այլ առանձնահատկություններից, ունեն իրենց պատկերացումները պետության և դրա կառավարման ձևի մասին։ Եվ այդ հարցերում քիթը խոթելը ոչ միայն ճիշտ չէ, այլև վտանգավոր։

 


Երբ արաբական աշխարհի երկրները ղեկավարում էին մարդիկ, ովքեր գիտեին, թե ինչպես դա անել, իրենց մեղադրում էին բոլոր մահացու մեղքերի մեջ։ Այսօր այդ երկրները (չհաշված Եգիպտոսը) պարզապես չի ղեկավարում ոչ ոք։
Գուցե գռեհիկ հնչի, բայց Սադամ Հուսեյնի ու Մուհամմար Ալ-Քադդաֆիի թափած արյունը պիտի վաղ թե ուշ հատուցվեր...

 

 

Կարեն Վարդանյան