Առանց կրակ ծուխ չի լինում...Դեռևս հոկտեմբերի վերջերին Թուրքիայի նախագահ Էրդողանը իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, որ միայն Անկարան կարող է միջնորդ հանդիսանալ ԻՊ-ի և արտաքին աշխարհի միջև , խաղաղության հասնելու համար: Ի դեպ այս միտքը մեծ խանդավառությամբ ընդունվեց հենց եվրոպական երկրների և Արևմուտքի կողմից, քանի որ իրենց համար Ռուսաստանը շրջանցող ճանապարհ էր բացվում կարծես թե: Սակայն ընտրություններից հետո Եվրոպայի խիստ քննադական զեկույցները՝ Թուրքիայում անցկացված ընտրությունների հետ կապված, կրկին սրեցին Եվրոպա-Թուրքիա գոնե առերևույթ լավ թվացող հարաբերությունները:

 


Իմ կարծիքով Թուրքիան ,,պատժում է,, Եվրոպային, ցանկանում է բարձրացնել իր դերակատարությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ հենց իր գիտությամբ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության հաշվին:
Կարծիքս հիմնավորող երկու փաստարկ ունեմ: Նախ, ԻՊ-ին մինչև վերջերս բացահայտ, այնուհետև ներքին կարգով հովանավորում ու աջակցում է Էրդողանը, հետո՝ թուրքական պետական մեդիադաշտը ընդամենը երկու տողով է անդրադարձել Փարիզի ահաբեկչությանը և տողատակին հասկացրել, որ իսլամիստների հետ զենքի լեզվով չի կարելի խոսել:

 


Աշխարհում թիվ մեկ ահաբեկչական կառույցը, որին պաշտոնապես ընդունում և իրենց սեղանների շուրջ աթոռ են առաջարկում աշխարհի երկրները՝ դա ներկայիս թուրքական պետությունն է...

 


Կիլիկիա Հայաստան