Ֆրանսիայում ԼՂ ներկայացչության կայքում, պատերազմի հետևանքները նկարագրող բաժնում բառացիորեն ասվում է, որ Ադրբեջանի տարածքի 8,15-%ը պատերազմի արդյունքում անցել է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո:
ԼՂ Սահմանադրությունում կա հետևյալ կետը.

 


Հոդված 142.

 


Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո:
Այդ դեպքում ինչո՞ւ եք զարմանում, որ որոշ տարածքներ որպես սակարկության առարկա են դիտվում:

 

 


Իզաբելլա Աբգարյան