Ինչպես գիտենք, այս օրերին քննարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Եթե փորձենք հասկանալ բյուջետային ծախսերի հիմնական ուղղվածությունը, ապա կտեսնենք, որ փաստաթղթի էպիկենտրոնում է սոցիալական ոլորտը:
Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը չի կարող ազդեցություն չունենալ երկրի տնտեսության վրա: Եկամուտների հավաքագրման ցուցանիշների վրա շղթայաբար ազդող գործոններից են՝ մետաղների միջազգային գների նվազումը, նավթի գների անկումը և դրան ուղեկցող ռուբլու արժեզրկումն ու գնողունակության անկումը Ռուսաստանի Դաշնությունում, որի հետևանքով նվազում են դեպի Հայաստան եկող մասնավոր փոխանցումները և դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանումը:

 


Բնական է, որ նման իրավիճակը չէր կարող չազդել նաև տնտեսության վերջնական ցուցանիշների վրա, որոնք արտահայտվում են աճի կամ նվազման ձևով: Այս տարի ԵԱՏՄ երկների շարքում տնտեսական ամենամեծ աճը գրանցվել էր Հայաստանում: Հաջորդ տարի ևս ակնկալվում է ունենալ դրական կշիռ: Հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում է դրված 2,2 տոկոս տնտեսական աճը;
Այս բյուջեի հիմքում դրված է տնտեսական երկարատև զարգացման ծրագիրը, ինչն ավելի հուսալի է դարձնում բիզնես ծրագրերի իրականացումը, ապահովում ավելի կանխատեսելի միջավայր և նվազեցնում հավանական ռիսկերը:

 

Կարեն Մկոյան