Փողոցների չարաբստիկ կարմիր գծերը, աղբամանները կարծես հատուկ գծանշվում, տեղադրվում են այնպիսի վայրերում, որպեսզի միայն խոչընդոտեն երթևեկությանը: Նրանք, որոնք մեքենա են վարում, կհիշեն կամ արդեն այսուհետ կնկատեն իմ ասածն ու անշուշտ կհաստատեն…
Կարմիր գծերը հաճախ գծանշվում են մինչև խաչմերուկների հատման վայրը, հնարավորություն չտալով խաչմերուկին մոտենալիս վերադասավորվել կայանված մեքենաների պատճառով, ու ստիպված հատում ես շարքերի միջանկյալ հոծ գիծը' այն <> գիծը, որին անվադողի նույնիսկ փոքր իսկ շփման դեպքում շատ հաճախ տուգանվում ես:

 


Իսկ աղբարկղերը հաճախ տեղադրվում են խաչմերուկներում, անցումներում, նրանց հարող հատվածներում, շրջադարձերի թույլատրված հատվածների դեմ դիմաց, որով խոչընդոտում են երթևեկությանը, ստեղծում վթարային իրավիճակներ և խցանումներ…
Հաճախ դրանք տեղադրելիս հաշվի չեն առնվում նաև պատմական հուշարձանի, վարչական շենքի նշանակությունը, տվյալ վայրի գեղագիտական ու անցորդների երթևեկության պահանջները:
Համապատասխան ընկերությունները գծանշելիս, աղբարկղերը տեղադրելիս պարտադիր պետք է այն համաձայնեցնեն ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի վարչական շրջանների, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների հետ, որի դեպքում հաստատ կբացառվեին նման երևույթները:
Հուսանք, որ այսուհետ այդպես էլ կարվի...

 

Ռոբերտ Մելքոնյան