Ազերիական ԶԼՄ-ները հաղորդում են,որ այսօր պաշտոնանկ է արվել ՊՆ հակաօդային պաշտպանության հրամանատար Թոֆիկ Աբասովը...Սակայն ազերի լրագրողները,ովքեր դիմել էին Ադրբեջանի ՊՆ պարզաբանման համար շվարել են ստացած պատասխանից...Պարզվել է,որ Թ.Աբասովը պաշտոնանկ է արվել դեռ ԵՐԿՈՒ ամիս առաջ...Բացատրությունից նաև կարելի է եզրակացնել,որ նրան դուրս են շպրտել աշխատանքից...
Հետաքրքիր է,թե ի՞նչ հանցանք է գործել Թ.Աբասովն ալիևյան վարչակարգի դեմ...Համոզված եմ,որ այս պաշտոնանկությունը կապված է Ադրբեջանի ԱԱՆ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ,երբ վերջին մեկ ամսվա ընթացքում այս կառույցը ԳԼԽԱՏՎԵՑ.պաշտոնանկ արվեցին Ի.Ալիևի անձնական դահիճ'այդ կառույցի ղեկավար Է.Մահմուդովը և մոտ երկու տասնյակ այլ պաշտոնյաներ...Համոզված եմ,որ Թ.Աբասովին գործից վռնդել են հիմա,իսկ հետին թվով են այն ներկայացնում,որպեսզի հասարակությունն այն չկապի Է.Մահմուդով «գործի» հետ...
Գագիկ Համբարյան