Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էˊ

 

 

«Նկարում՝ փոցխում եմ Հայաստանի համայնքներից մեկի գյուղամեջը:

 

 

Հանդիպած գյուղացիներից մեկը հարցրեց, թե ե՞րբ ենք վերադարձնելու Արեւմտյան Հայաստանի հողերը:

 

 

Պատասխանեցի՝ երբ Արեւելյան Հայաստանի ամեն քառակուսի մետրին խնամքով վերաբերվենք եւ սիրով, երբ շենացնենք, ծաղկեցնենք եւ ապրեցնենք այսօրվա Հայաստանի ամեն քառակուսի մետրը:

 

 

Իսկ գյուղամեջը, որտեղ խոսում էինք, կորած էր աղբի մեջ: Մոտակա տներից մեկից փոցխ խնդրեցի եւ սկսեցի հավաքել տարիներով կուտակված աղբը:

 

 

Պարզվեց՝ Արայիկ Հարությունյանը թաքուն լուսանկարել է:)»: