Երևի բոլորս կհիշենք, որ տարվա սկբում միջազգային և տեղական տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները ՀՀ տնտեսության վերաբերյալ իրարամերժ էին և հիմնականում ոչ լավատեսական:
ՎԶԵԲ-ի նոր հրապարակված տվյալների համաձայն, ՀՀ-ում 2015-ին կանխատեսվում է 2,3% աճ 1.5% անկման փոխարեն, իսկ 2016-ին 2% աճ' 1%-ի փոխարեն: Իսկ Բրիտանական Legatum Institute-ը օրերս հրապարակել է տվյալներ, ըստ որի հետխորհրդային ութ պետություններ բարելավել են իրենց դիրքերը 2015 թվականի բարեկեցության վարկանշում:

 


2015 թվականին Հայաստանը բարձրացել է 2 աստիճանով, Ռուսաստանը՝ 10 աստիճանով, Ադրբեջանն ու Ղրղզստանը՝ 8 աստիճանով, իսկ Վրաստանն ու Ուզբեկստանը մնացել են նույն մակարդակում, փոխանցում է Currenttime.tv կայքը:
Հետաքրքրական է, որ հրապարակած տվյալների համաձայն Բելառուսի և Ուկրաինայի բնակիչների բարեկեցության գործակիցը նկատելիորեն վատթարացել է:

 

 

Մարինա Ներսեսյան