Եվ ի՞նչ է նույն ինքը՝ ժամանակը, եթե ոչ նույնպես պատրանք, որ ստեղծում են մեր գիտակցության հաջորդական վիճակները՝ կարելի դարձնելու մեր ճամփորդությունը Հավիտենական տևողության ընթացքին:
Իրական անհատը միայն այն չէ, ինչ որ ներկան է, այլ այն բաղադրականը, ուր միանում են անհամար ժամանակների և գոյությունների վիճակները: Անցյալից մինչև ներկան, ներկայից մինչև ապագան՝ ամբողջագումարված: Եվ նաև-
Մարդկային բնության մեջ չկա ոչինչ, որ հատուկ չլինի մարդկայինին: Ահա թե ինչու համար անջատ անհատի երևակայության մեջ կարող է գումարված լինել ցեղի այն հիմական հատկությունը, որ մնացել է գաղտնի ուրիշների համար:
Վերջիվերջո, անցյալը այնքան անորոշ է, ինչքան ապագան, այսինքն՝ անցյալում և ապագայում կենտրոնացած են այն անհամար մղիչ ուժերը, որոնց լույսին կարելի չէ մոտենալ առանց այն ներքին, հոգեբանական ազդակի, որ կոչում ենք ներշնչում:
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ
Հովիկ Չարխչյան
«Հոլանդական հուշատետրից»