Գյուղացիներին աջակցելը ուժեղ ազդակ է գյուղատնտեսության զարգացման համար: Գալիք տարում Հայաստանի ֆերմերները 4 մլրդ 253 մլն դրամի չափով բյուջետային սուբսիդավորում կստանան: Այս մասին օրերս խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Վերը նշված գումարից 2 մլրդ 760 միլիոն դրամը կկազմի շուկայականից ցածր գնով պարարտանյութերի մատակարարման սուբսիդավորումը, որն էլ բաշխում են ֆերմերների գնողունակության հայտերի հիման վրա:

 


Հարկ է նշել, որ ևս 330 մլն դրամ նույն սխեմայով կհատկացվի գյուղտեխնիկայի համար նախատեսված դիզվառելիքի սուբսիդավորման նպատակով: Երկու ծրագրերից էլ կարող են օգտվել Հայաստանի բոլոր մարզերի ֆերմերները:
Վերը նշված գումարից 1 մլրդ 163 մլն դրամ էլ կհատկացվի ֆերմերային վարկերի տոկոսային դրույքաչափերի սուբսիդավորմանը (6 տոկոսային կետի չափով):

 

 

Անի Սանոսյան