Ամենամեծ չարիքը, որ կարելի է պատճառել մարդուն, նրան իր մասին իրական պատկերացումներից զրկելն է: Հենց դրանով էլ սարսափելի են մտերիմ մարդիկ: Կարևոր չէ՝ դաստիարակում են, հնազանդեցնում են, թե՞ շահագործում են, կարևորն այն է, որ տարիների ընթացքում մարդը վարժվում է իր մասին մտածել այնպես, ինչպես ուրիշներն են մտածում: Իսկ դա նրան դարձնում է անպաշտպան, իհարկե, այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ընդվզել: Եվ քանի որ ընդվզել է, ուրեմն թշնամություն, անիմաստ, դաժան, անվերջանալի… Թշնամանում են ոչ այնքան մարդիկ, որքան նրանց պատկերացումները միմյանց մասին:

 

ՌԻՉԻ ԴՈՍՏՅԱՆ
«Տագնապ» գրքից