Օրենսդիր մարմնում օրերս քննարկվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ոչ բարենպաստ իրավիճակը' սպասվում էր, որ հաջորդ տարվա բյուջեն լինելու էր ավելի համեստ:
Իհարկե կարելի էր ամբագոռգոռ խոսել և անել ականջահաճո հայտարարություններ, սակայն տրվեց իրատեսական և պրագմատիկ եզրակացություն:
Պետական բյուջեի թիրախում է գտնվում սոցիալական ոլորտը: Վախենալ արտաքին գործոններից պետք չէ: Իհարկե դրանք ազդեցիկ են, սակայն պետության կողմից կատարվող գործառույթները կարող են զգալիորեն մեղմել դրանց ազդեցությունը:

 


Մասնավորապես, միջազգային մի շարք կառույցներ մեր տարածաշրջանի այս տարվա զարգացումները որակեցին ավելի ծանր, քան 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը: Չնայած ստեղծված իրավիճակին
պետությանը հաջողվեց առաջին երեք եռամսյակում գրանցել 3,6 տոկոս տնտեսական աճ: Դա տարածաշրջանային լավագույն ցուցանիշներից մեկն է:

 

Արմեն Վարդանյան