Ֆինանսական շուկայի տատանումները, ռուբլու արժեզրկումը և ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել ԱՊՀ տարածքի երկների տնտեսությունների վրա:
Վիճակագրական ծառայությունն արդեն ներկայացրել է երրորդ եռամսյակի կտրվածքով նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որտեղ տեսնում ենք, որ Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալները անկում են գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 20%-ով:
Այն կրճատվել է հիմնականում ներմուծման ծավալների կրճատման պատճառով՝ 26,6%-ով, իսկ արտահանումը կրճատվել է 0,9%-ով:

 

Այս բացասական ցուցանիշը ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքն է, որի արդյունքում ոչ միայն զգալիորեն կրճատվել են տրանսֆերտները, այլ նաև ընկել է ՌԴ-ի բնակչության գնողունակությունը: Հենց վերջինի հետևանքով կրճատվել է հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկա:
Որպես այլընտրանք, ՀՀ-ն այդ անկումը փոխհատուցել է պղնձի խտանյութի արտահանման ծավալների զգալի ավելացմամբ՝ դեպի ԵՄ և Չինաստան: Ներքին առևտրի կրճատումը ուղակիորեն կապ ունի տրանսֆերտների կրճատման հետ:

 

Անդրադառնալով ԱՊՀ այլ պետություններին, մետք է նշել, որ բացասական ցուցանիշ է գրանցել նաև Վրաստանը, որտեղ
արտաքին առևտրաշրջառանության ծավալները նվազել են
12,8%-ով: Ներմուծումը նվազել է 9%-ով, իսկ արտահանման ծավալները կրճատվել են 23,6%-ով:
Բացասական ցուցանիշ է գրանցել նաև Ադրբեջանը, որտեղ տարվա առաջին երեք եռամսյակում արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար կրճատվել է 35,7%-ով, ընդ որում արտահանումը նվազել է 50,5%-ով:

 

Տնտեսական անկյուն