Սրտային հիվանդություններին է պատկանում ինչպես իմացանք մարդկային մահացության պատճառների այսպես կոչված առույծի բաժինը։
Սիրտն առողջ պահելու համար մասնագետներր խորհուրդ են տալիս օգտվել հետևյալ պարզագույն միջոցներից։

 

1 Օգտագործել առողջ սնունդ։
Եթե էժան վառելիք լցնեք թանկարժեք մեքենան արդյոք այն կաշխատի նույն կերպ ինչպես թանկարժեք վառելիքի դեպքում։ Իհարկե ոչ։ ՈՒրեմն մեր ներքին գլխավոր մեքենան էլ պետք է լիցքավորենք մրգերով ու բանջարեղենով հատիկայիններով ճարպերով ընդեղենով ու ձկնամթերքով։

 

2 Մարմնի քաշը պահել առողջ սահմաններում։
Հավելյալ քաշը մեծացնում է սիրտ անոթային համակարգի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։

 

3 Շարժվել շարժվել և նորից շարժվել։
Եթե կանոնավորապես կատարենք ֆիզիկական վարժություններ ու հետևենք մարմնի զանգվածին խոլեսթերինի մարկարդակն ու զարկերակային ճնշումը կսկսեն նվազել։

 

4 Ստուգել ճնշումը։
Զարկերակային ճնշմանը կանոնավոր հետևելու դեպքում կհամոզվենք որ այն առողջ դիապազոնում է։

 

5 Թողնել կամ գոնե խստորեն սահմանափակել ծխելը։
Օրգանիզմի վրա ծխախոտի թողած բոլոր բացասական ազդեցությունների հետ մեկտեղ ծխելը քաղցկեղի ինսուլտի էմֆիզեմայի և սրտային հիվանդությունների պատճառ է։

 

6 Սահմանափակել ոգելից խմիչքների օգտագործումը։
Ալկոհոլի չարաշահումը կամ հավելյալ քանակը կարող է պատճառ դառնալ զարկերակային ճնշման բարձրացման դրանից բխող հետևանքներով։
Տղամարդկանց կարելի է օրը երկու բաժնից ոչ ավել ոգելից կանաց դրանից էլ քիչ։

 

7 Ստուգել խոլեսթերինի մակարդակը։
Հինգ տարին մեկ անգամ սովորական արյան քննության միջոցով։

 


Վրեժ Հովսեփյան