Վերջին օրերին ակտիվ քննարկումների առիթ են դարձել ՀԲ «Doing Business – 2016» հրապարակած վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 38-րդ տեղից բարձրացել է 35-րդ հորիզոնականը: Վերջինս դրական ազդակ է ներդրողների և գործարար միջավայրի համար:

 


ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մեկնաբանելով վերը նշված ցուցանիշը ասել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանում կամրապնդվեն փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանությունը։ Օրինակ, եթե խոշոր բաժնետերերը որոշեն գործարք իրականացնել առանց փոքր բաժնետերերի իմացության, վերջիններս այդ գործարքի աուդիտ անցկացնելու իրավունք կստանան, ինչն էլ երկրում բիզնես-մշակույթը կազատի խոշոր բաժնետերերի ինքնակամ որոշումների ռիսկից:
Հուսանք, որ վերը նշված միտքը սեղմ ժամկետներում կիրականացվի և փոքր բաժնետերերի ձայնը նույնպես լսելի կդառնա:

 

Նարեկ Սարգսյան