Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը "ВКонтакте"-ի իր էջում նշել է, որ Ղրիմի բնակիչները ԱՄՆ վիզա ստանալու համար, եթե դիմեն Կիևում գտնվող ԱՄՆ դեսպանատուն, ապա առանց հարցազրույցի կստանան մուտքի արտոնագիր, այնինչ եթե նույն գործընթացը անեն Մոսկվայում գտնվող ԱՄՆ դեսպանտանը, ապա կարիք կլինի և՛ հարցազրույց անցնել, և՛ համապատասխանել մի շարք այլ չափորոշիչների: Այսինքն ստացվում է այնպես, որ եթե Ղրիմի բնակիչը դիմի Մոսկվայում, ապա նրա վիզա ստանալու հավանականությունը բավականին փոքրանում է:
Այս ամենից կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ն խորամանկ խաղ է խաղում: Մուտքի արտոնագիր ստանալու առաջարկով, գերելով է Ղրիմի բնակիչներին, ամերիկացիները մտածում են, որ դեռ ի հայտ կգան բազմաթիվ մարդիկ, ովքեր կցանկանան օգտվել այդ առաջարկից: Եվ հենց այդ ժամանակ էլ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ուկրաինան կսկսեն թմբկահարել այն թեզը, որ նույնիսկ Ղրիմի բնակիչներն են Կիևը համարում իրենց մայրաքաղաքը և Կիևի հետ ավելի կապված են, քան Մոսկվայի,: Թե ինչպե՞ս կարելի է Ղրիմը Ռուսաստան համարել, եթե Ղրիմի բնակիչները այլ երկրներ գնալու համար դիմում են ոչ թե Ռուսաստանում այլ Ուկրաինայում հավատարմագրաված դեսպանատներին:
Հայոց Տուն