Ինձ միշտ անհանգստացնում է օտար տոներին տեղ տվող, հատկապես այն երիտասարդները, ովքեր չգիտես ինչու օտարի տոնը ավելի շուքով ու ցնծությամբ են տոնում, քան մերը... սա խոսում է մեր օտարամոլության մասին: Օտարամոլությունը այնքան է խորը արմատներ գցել մեր մեջ, որ ճշմարիտ քրստոնեությունից հեռացել ենք, ու եթե մի օր էլ տոնենք մահմեդականների «ռամազանը» չեմ զարմանա:
«Հելոյին» կոչվածը կեղծ, կարկատանի նման մի տոն է դարձել, որը փաթաթել են մեր ժողովրդի վզին, իսկ մեր ժողովրդից շատերն էլ գրկաբաց ընդունել են: Մենք՝ հայերս այնքան լավ տոներ ունենք, որ երիտասարդները կարող են մեծ շուքով և գեղեցիկ դիմակահանդեսներով տոնել: Կուզենայի տոներից Բարեկենդանը հիշել, որ մեր ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը նախկինում մեծ շուքով ու առանձնակի հանդիսավորությամբ են նշել: Իսկ այն երիտասարդները ովքեր այսօր «Հելոյինի» օրվա առիթով մասնակցում են ինչ-որ անհայտ միջոցառումների, եթե հարցնես այդ տոնի խորհուրդը բնականաբար բերանները ջուր առած, աչքերը վրադ չռած քեզ կնայեն...
Արթուր Հայրապետյան