Մշտապես խոսվում է ավիացիոն և թռիչքային անվտանգության մասին: Այսօր կայացած գործադիրի նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Դքսության կառավարության միջև 2000թ. նոյեմբերի 21-ին նախաստորագրված «Օդային հաղորդակցության մասին» վերանայված համաձայնագրի կնքմանը: Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է ավիաընկերությունների նշանակման մասով ԵՄ օրենսդրությամբ սահմանված իրավունքների անհամապատասխանությամբ, մասնավորապես՝ լրամշակման կարիք ունեին ավիացիոն և թռիչքային անվտանգության հոդվածները:

 


Հարկ է նշել, որ հիմք ընդունելով 2014 թ. ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում' առաջացած հակասությունները վերացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արդեն իսկ ուժի մեջ մտած Համաձայնագրի վերանայում:

 

Քանի որ, գործող Համաձայնագրի տեքստում առկա է ավիաընկերության առևտրային գործունեությանը խոչընդոտող մի շարք դրույթներ' թույլատրելով պետությունների միջամտությունը ավիաընկերությունների կողմից առաջարկվող տարողության, հաճախականության և սակագների հաստատման մասով, առկա են սպասարկվող ուղղությունների սահմանափակումներ:
Նոր նախագծի հիմնական նպատակը որդեգրված քաղաքականության և Եվրոպական Համայնքի հետ կնքված համաձայնագրի դրույթներին համապատասխանեցնելն է:

 


Հատկանշական է, որ, այս ամիս կնքվել էր օդային ոլորտը կարգավորող ևս երկու փաստաթուղթ՝ «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» և «ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագրերը:
Սպասվում է, որ վերը նշված փոփոխությունների ու կնքված համաձայնագրերը կնպաստեն ոլորտի ազատականացմանը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

 

 

 


Տնտեսական անկյուն