Բիզնես բացելու պարզության ցուցանիշով ՀՀ-ն աշխարհում 5-րդն է
Համաշխարհային բանկի «Doing Business – 2016» զեկույցում տեղ գտած ցուցանիշները դրական միտում են գնահատում Հայաստանի բիզնես միջավայրում:

 


Ինչպես գիտենք, արտահանվող ապրանքը ՀՀ սահմանն անցկացնելու ժամկետը 50-ից կրճատվել է մինչև 3 ժամ։ Դրա շնորհիվ հնարավոր է եղել բարելավել Հայաստանի դիրքերը միջսահմանային առևտրի վարկանիշում՝ 58-րդ հորիզոնականից բարձրանալով 29-րդ տեղը։
Գլոբալ առումով, նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 38-ից բարձրանալով 35-րդ հորիզոնական։

 


Ինչ վերաբերում է բիզնես բացելու պարզությանը, ապա այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Համեմատության համար պետք է նշել, որ նման արդյունք է գրանցել նաև ոլորտի առաջատար՝ Նոր Զելանդիան:
Դրական միտում կա նաև սեփականության գրանցման ցուցանիշով: Եթե այլ երկներում գրանցման գործընթացի միջին տևողությունը տևում է 48 օր, ապա Հայաստանում այն կարելի է կազմակերպել մեկ շաբաթվա ընթացքաում:

 


Տնտեսական անկյուն