Հաճախ եմ լսում, որ մասնագետ մարդիկ ասում են, թե մեզ ձեռնտու տարբերակ է Քուրդիստան պետության ստեղծումը և ,որ ավելի լավ է ունենանք բաց սահմանով նոր ձևավորվող Քուրդիստան հարևան , քան հզոր բանակով ,փակ սահմանով հարևան Թուրքիա:
Ցանկանում եմ մի փոքր խոսալ սրա մասին:

 

Նախ ուզում եմ հարցնել, թե այս 100 տարվա մեջ մեզ այդ հզոր բանակով Թուրքիան ի՞նչ վնաս է տվել, որ էդպես սարսափում են էդ բանակից այդ տեսակետ ունեցողները: Հետո , իսկ ո՞վ ասեց թե Քուրդիստանը սահմանակից է լինելու Հայստանին: Ես մի քանի անգամ իմ գրառումներում դրա մասին խոսել եմ: Ասել եմ, որ քրդական ինքնավարությունները Թուրքիայի տարածքում կբաժանվեն երեք կամ չորս մասի ,ըստ ազդեցության գոտիների: Սիրաիական հատված, իրաքյան հատված , իրանյան հատված , իսկ մեզ սահմանակից հատվածում քրդական գործոնը շատ թույլ է և այս հատվածի հաշվին Քուրդիստանի ձևավորման տոկոսը ես համարում եմ զրո:Քրդական գործոնը թույլ է, քանի որ կա ազերիների գործոնը, որոնք արդեն զբաղեցնում են բարձր պաշտոններ այս տարածքներում (Կարս, Իգդիր, Աղըր):

 


Հենց քրդական ռազմական ղեկավարության կուլիսներում, կամ անգամ շարքային քրդերի շրջանակներում, այդպես շահագրգռված չեն ասենք Կարսի համար, փոխարենը արյուն են թափում Սիլվանի համար, շահագրգռված չեն Իգդիրի համար, բայց արդեն փաստացի ինքնավարության են հասել Ջիզրեյում:
Վերջապես Քուրդիստան պետության ստեղծումով ,մենք անհետ պետք է մոռանանք մեր Էրգրի մասին, քանի որ իրավաբանորեն բոլորովին այլ պետություն է ստեղծվում այդ հողերի վրա, ով այդ հողերը վերցնում է բոլորովին այլ պետությունից: Այսինքն Քուրդիստանը եթե հող հետ տալու լինի ,ուրեմն Թուրքիային պիտի հետ տա ,ոչ թե Հայաստանին:
Մի խոսքով Քուրդիստանի ստեղծումը բացարձակ ձեռնտու տարբերակ չէ Հայաստանի համար, սակայն մեզ համար ամենաձեռնտու տարբերակը քրդական ինքնավարությունների ստեղծումն է, իսկ թե ի՞նչու ՝ հաջորդիվ կանդրադառնամ:

 


Կիլիկիա Հայաստան