Արարատ էր նկարում և կատարին՝ մի ամպ.
- Այ քեզ բան, այսպիսի կարծր ամպ չեմ տեսել, կարծես քար լինի, որ կարելի է տաշել, ձև տալ, անկյունաքար դարձնել: Գրանիտից էլ կարծր է:
Նկարի երկրորդ օրն էր ու ամպ չկար Արարատի կատարին, բայց նա նկարում էր կարծր ամպ, որ տեսել էր առաջին օրը, գույները խտացնում, ամրացնում, կարծրացնում էր և հետն էլ կրկնում.
- Այդպիսի ամպ չէի տեսել, կայծքարի նման կարծր է:

 


Երրորդ օրը կտավի վրայի ամպը ծանրացավ, նստեց Արարատի կատարին, սեղմեց, իջեցրեց լեռը և երբ արդեն նկարը ավարտելու վրա էր, հանկարծ ջնջեց ամպն ու ասաց.
- Ո՞վ է տեսել կարծր ամպ, և այնքան կարծր, որ Արարատի նման սարը ճզմվի նրա ծանրությունից: Պետք չէ, թող լեռը բարձրանա, սլանա դեպի վեր, թող իմ ժողովրդի նման հպարտ մնա:
Ու կարծր ամպի փոխարեն փետրուրի նման թեթև և ճերմակ մի ամպի թև նկարեց, որ գրկել էր լեռան կատարն ու նրա հետ ասես բարձրանում էր վեր, մխրճվում երկնքի կապույտի մեջ:

ՌԱՖԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆ

 

 

Հովիկ Չարխչյան