Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2015-ի հոկտեմբերին հրապարակած ցանկի համաձայն, 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով, առանց գնողունակության համաչափության (PPP) ցուցանիշի հաշվառման, Հայաստանը 117-րդն է 186 երկրների մեջ: Մեր երկրում 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն կազմել է 3547 դոլար: Մեր երկրից մեկ հորիզոնական բարձր գտնվում է Վրաստանը' 1 շնչին ընկնող 3720 դոլար անվանական ՀՆԱ ցուցանիշով, մեզանից մեկ հորիզոնական ցածր' Մարշալյան կղզիները' 3527 դոլար ցուցանիշով:

 


Նախկին խորհրդային հանրապետություններից մեզանից բարձր հորիզոնականներում են գտնվում Ղազախստանը' 11028 դոլար եւ 60-րդ տեղ, Ռուսաստանը' 8447 դոլար եւ 72-րդ տեղ, Թուրքմենստանը' 7534 դոլար եւ 76-րդ տեղ, Ադրբեջանը' 6794 դոլար եւ 79-րդ տեղ, Բելառուսը' 6583 դոլար եւ 81-րդ տեղ:
Հայաստանից ցածր դիրքեր են զբաղեցնում Ուզբեկստանը' 2130 դոլար եւ 132-րդ տեղ, Ուկրաինան 2109 դոլար եւ 133-րդ տեղ, Մոլդովան' 1740 եւ 140-րդ տեղ, Ղրղզստանը' 1198 դոլար եւ 153-րդ տեղ, Տաջիկստանը' 949 դոլար եւ 160-րդ տեղ:

 


Այս ցուցանիշով Հայաստանից ավելի ցածր դիրքեր զբաղեցնող երկրների թվում են Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, Հնդկաստանը, Պակիստանը եւ այլն:

 

 

Անահիտ Գրիգորյան