Խաղողի առատ բերքը Հայաստանում այս տարի որոշակիորեն խնդիրներ էր առաջացրել գյուղացիների մոտ: Հարցն անշուշտ չափազանց կարևոր էր և դրան անդրադարձ էր եղել նաև պետական մասշտաբով:
Գործարարներն էլ իրենց հերթին փորձում էին որոշակիորեն օգնություն ցույց տալ գյուղացիներին՝ գնելով ավելացած արտադրանքը:
Արմավիրի մարզի բնակիչներն էլ 2 ամիս բողոքի ակցիաներ էին կազմակերպում մարզում, պնդելով, որ գործարանները մթերում չեն իրականացնում:

 


Այսօր արդեն պարզ դարձավ, որ Արմավիրում տեխնիկական սորտի խաղողի մթերումն ավարտվել է: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը նշել է. «Կարող ենք արդեն ֆիքսել, որ մեր մարզում տեխնիկական սորտի խաղողն ամբողջությամբ մթերվեց: Մեր մարզում խաղողի մթերման հետ կապված խնդիր այլեւս չկա»:
Սա այն պարագայում, երբ Արմավիրի մարզում աննախադեպ խաղողի առատություն էր գրանցվել:
Կարծում եմ խնդիրը ժամանակի հարց է, ուստի պետք է զինվել համբերությամբ և հուսալ, որ նման լուծում կլինի նաև Հայաստանի մյուս մարզերում:

 

Մարինա Ներսեսյան