Հրապարակվել է Համաշխարհային բանկի Doing Business 2016. «Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում զեկույցը», որի համաձայն' տարածաշրջանի 25 երկրներից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում:
13 տարիների ընթացքում Doing Business-ը դարձել է ամենամյա ամենազդեցիկ զեկույցներից մեկը: Զեկույցում վերլուծություններ են կատարվում ոչ այնքան հարաբերական և ավելի տեսանելի տնտեսական ցուցանիշների և մակրոտնտեսական չափանիշների, որքան խորքային և ներդրված ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են բիզնես կառավարման բնույթը, կարգավորման համակարգը և այլն: Բացի այդ, կարևոր է այն հանգամանքը, որ Doing Business-ի միավորները երկարաժամկետ հետևանքներ են ունենում տնտեսության առողջացման և աճի ապահովման տեսանկյունից:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը աշխարհի 26 այլ տնտեսությունների շարքում է, որոնք իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխում, այդպես է վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը: Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը այս տարի ամենաբարձր ցուցանիշից առաջ է անցել 3 միավորով: Ցուցանիշների տեսանկյունից, եթե Doing Business 2015 զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 38-րդ տեղը, ապա Doing Business 2016 զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 35-րդ տեղը:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը բարելավվումներ է արձանագրել 3 ուղղություններով՝ ի տարբերություն նախորդ տարվա զեկույցի, որի համաձայն՝ Հայաստանը առաջընթաց ուներ միայն բիզնես սկսելու ուղղությամբ: Առաջին հերթին Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը՝ իր դիրքերը բարելավվելով 10 կետով և անցյալ տարվա 72-րդ հորիզոնականից տեղափոխվելով 62-րդ հորիզոնականը:
Սահմանային առևտրի ուղղությամբ բարելավվումների առումով՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է ՌԴ-ի հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդ տեղում:
Բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ՝ Հայաստանը 36-րդ հորիզոնականից հայտնվել է 28-րդում: Հայաստանի առաջընթացը այս առումով պայմանավորված է նրանով, որ համապատասխան ոլորտը կարգավորող նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում:
Բիզնես սկսելու առումով' Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից՝ գտնվում է 14-րդ հորիզոնականում:
Ամփոփելով նշենք, որ զեկույցում արձանագրված՝ Հայաստանի տնտեսության երեք ուղղություններում արձանագրված բարեփոխումները կնպաստեն Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը և բարենպաստ պայմաններ կապահովեն ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ:
Նարեկ Պողոսյան