Հայ հանրությանը լավ հայտնի «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը 2004- 2006թթ. պատկանել է Քիբար Խալվաշիին: Վերջինս այժմ' տարիներ անց, ուզում է վերականգնել սեփականության իր իրավունքը' հավաստելով, որ այն ժամանակ իրեն ստիպել են վաճառել հեռուստաալիքը: «Ռուսթավի 2- ի» ներկա ղեկավարությունը նրա գործողությունները բացատրում է խորհրդարանի ընտրությունից առաջ կառավարության շահերով: «Ռուսթավի 2- ի» վաճառքից հետո Խալվաշին լքել է Վրաստանը և այժմ բնակվում է Գերմանիայում: Վրաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկի' «Ռուսթավի 2- ի» գործի դատաքննությունը հանրային մեծ արձագանք է ստացել:

 


Երկրի նախագահն ավելի վաղ գործը քննող դատավորին կոչ է արել հապշտապ վճիռ չկայացնել: «Ռուսթավի 2- ի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ժամանակին հայտարարել է, որ ըստ իր տեղեկության արդեն իսկ ընդունվել է անօրինական որոշում, որն ինքը մտադիր չէ կատարել, և բնակչությանը կոչ է արել պաշտպանել հեռուստաընկերությունը: Տնօրենի խոսքով, իշխանությունն ուղում է փակել «Ռուսթավի 2- ը»: Խալվաշին իր հերթին ասել է, որ հաղթանակի դեպքում կհեռացնի Գվարամիային, ով, նրա խոսքով, կենսագործում է նախկին կառավարող կուսակցության' «Միասնական ազգային շարժման», գաղափարախոսությունը: «Ռուսթավի 2»- ում իրենց աշխատանքը կպահպանեն բոլոր նրանք, ում առաջին պարտականությունն է հավատարմությունը խոսքի ազատությանը:

 


Այսօր Խալվաշիին ընդունել է Վրաստանի նախագահը: Երեկ նա հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Դավիդ ՈՒսուպաշվիլիի հետ: Ըստ մամուլի տեղեկացման, երկու ղեկավարները դեմ առ դեմ քննարկել են երկրի իրավիճակը: Երկուստեք նշվել է երկխոսության անհրաժեշտությունը, չնայած ՈՒսուպաշվիլին այսօր ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ նախագահի և իր հանդիպումը արտակարգ ու բացառիկ մի բան չէր և որ ինքը այս ամենում ճգնաժամի երևույթ չի նկատում: Նախագահ Մարգվելաշվիլին իր նստավայրում

 

Արմեն Վարդանյան