Ինչպես հայտնում են ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեյից, այս տարվա առաջին երեք եռամսյակում, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ԱՊՀ երկների սպառողական ապրանքների գները աճել են 14.3 տոկոսով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 12.4 տոկոսով:
Ի ուրախություն մեզ, Հայաստանում նման գնաճ տեղի չի ունեցել: Նույն ժամանակահատվածում սպառողական ապրանքների գները ոչ միայն չեն աճել, այլ նաև նվազել են 2 տոկոսով:
Ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա դրանք Հայաստանում էժանացել են 6.2 տոկոսով:
Համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանում պարենային ապրանքները թանկացել են 10.2, սպառողական ապրանքները՝ 10.4 տոկոս: Իսկ ահա Ադրբեջանում թանկացումը կազմել է համապատասխանաբար 3.4, և 2.6 տոկոս:
Տնտեսական անկյուն