Պատանին ջրհորի մոտ հանդիպեց աղջկան: Եվ այստեղ կարծես թե ժամանակը կանգ առավ, և Աշխարհի հոգին հայտնվեց նրա առաջ՝ իր ամբողջ հզորությամբ: ՆԱՅԵԼՈՎ ՆՐԱ ՍԵՎՈՒԿ ԱՉՔԵՐԻՆ, ՆՐԱ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻՆ, որոնք կարծես չգիտեին ինչ անեին՝ մնային փա՞կ, թե՞ բացվեին հմայիչ ժպիտով, Սանտյագոն հասկացավ ամենակարևոր, ամենաիմաստուն մասն այն լեզվի, որով խոսում է Տիեզերքը: Դա ՍԵՐ է կոչվում: Նա ավելի հին է, քան մարդը, քան այս անապատը: Եվ նա միշտ միևնույն ուժգնությամբ հայտնվում է, երբ որևէ տեղ հանդիպում են տղամարդու և կնոջ հայացքները:

Պաուլո Կոելյո «Ալքիմիկոս»