Պարզվում է, որ մեր սիրելի և անմոռանալի ստորակետը այնքան էլ հին չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Համենայն դեպս, լեզվաբանները պնդում են, որ մինչև 15-րդ դար գործածվել են միայն միջակետն ու վերջակետը, իսկ ստորակետի հայտնության համար մենք պարտական ենք Մանուցցի եղբայրներին: Հենց այդ հայտնի հրատարակիչներն էլ 15-րդ դարի վերջին իրենց տպագրած գրքերում ներմուծեցին ստորակետը: Մասնավորապես վենետիկցի Ալդո Մանուցցին է, որ դրել է առաջին ստորակետը:
Ի դեպ, վկայություններ կան, որ նա է եղել նաև գրքի առաջին գովազդի հեղինակը: Մանուցցին տպագրված գրքերի անվանաթերթերը փակցնում էր գրախանութների և հարակից շենքերի պատերին:
Հովիկ Չարխչյան