Հույն պատմիչ եւ աշխարհագրագետ Ստրաբոնը (Ք․ա․ 64 - Ք․ծ․հ. 24 թթ.) վկայում է, որ հնուց ի վեր Ադիաբենեի (պատմական Ասորեստան) բնակչության ստվար մասը կազմում էին արմենները։ Նա իր «Աշխարհագրություն» երկասիրության մեջ գրում է․«Ադիաբենի (գլխավոր քաղաքները՝ Նինվե, Արբելա) մեծագույն մասը դաշտային է։ Լինելով Բաբելոնիայի մասը՝ սա ունի իր սեփական կառավարիչը, բայց երբեմն միացված է եղել Արմենիային։ Մեդացիները (մարեր), արմեններն ու բաբելոնացիները, որոնք ամենամեծ թիվը կազմող ժողովուրդներն էին միշտ այստեղ՝ հենց սկզբից այնքան էին հակառակ իրար, որ հարմար դեպքում միմյանց վրա էին հարձակվում ու նորից հաշտվում․․․»։
Ի դեպ, Ստրաբոնից շուրջ հինգ դար առաջ՝ Ք․ա․ 522-ին, պարսից արքա Դարեհ Ա-ի դեմ ապստամբություն էր բռնկվել նաեւ Բաբելոնիայում։ Այն գլխավորել է Խալդիտայի (Խալդի - Հայկ) որդի Արախան։ Նա իրեն հռչակել էր Բաբելոնի թագավոր։ Այդ մասին Բեհիսթունյան տարեգրության մեջ պարսից արքան գրել է․ «Ասում է Դարեհ արքան։ Այնժամ, երբ ես գտնվում էի Պարսկաստանում եւ Մեդիայում, իմ դեմ երկրորդ անգամ ապստամբեց Բաբելոնը: Մի մարդ Արախա անունով' արմեն, Խալդիի որդին, ապստամբեց Բաբելոնում․․․ Այդ ժամանակ բաբելոնացիները դարձան ապստամբ եւ անցան այդ Արախայի կողմը: Նա վերցրեց Բաբելոնը եւ այնտեղ դարձավ արքա»։
Հայե՛ր, գիտե՞ք, որ