Մարզպետարաններից աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ներկայացված պահանջարկը բավարարելու նպատակով կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Պայմանավորված եղանակային բարենպաստ պայմաններով՝ մարզպետարաններից ներկայացվել է ևս 420 տոննա աշնանացան ցորենի լրացուցիչ պահանջարկ. այն կհատկացվի Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին:

 

Սերմացուի հատկացման արդյունքում ցանքատարածությունները կավելանան 1400 հետկտարով:

 

Անահիտ Գրիգորյան