«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ԱՊՀ և եվրոպական երկրներ: Ընկերությունը վերաբացվել է 2013 թվականին և նախատեսում է ընդլայնել արտադրության ծավալները' կիրառելով նոր տեխնոլոգիաներ: Այս մասին ընկերություն կատարած այցի ժամանակ տեղեկացրել են ՀՀ վարչապետին:
Ընկերությունը կատարել 1 միլիոն դոլլարի չափով ներդրում և ստեղծել է «ԱՐՍՍԻ Ալյանս» նոր ձեռնարկությունը, որը զբաղվում է օղու արտադրությամբ: Նախատեսվում է այդ գումարն ուղղել աշխատատեղերի ստեղծմանը' մեկ տարվա ընթացքում դրանք հասցնելով 70-ի:
Տարեկան կտրվածքով նախատեսվում է արտադրել 3-5 մլն շիշ օղի, որի մեծ մասն արտահանվելու է ԱՄՆ, եվրոպական և ասիական մի շարք երկրներ:
Տնտեսական անկյուն