Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են,որ այսօր Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հրամանով գործից ազատված Ադրբեջանի Ազգային անվտանգության հարցերով նախարար գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը քիչ առաջ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ է...

 

Ըստ ԶԼՄ-ների տվյալների նրան ներկայացվել է երկու մեղադրնաք.մեկը՝պաշտոնական դիրքի չարաշահում հոդվածով,իսկ մյուսի մասին դեռ տեղեկատվություն չկա...Հիշեցնեմ,որ Է.Մահմուդովը այդ պաշտոնը զբաղեցնում էր 11 տարի և համարվում էր Ալիև-Փաշաև ընտանիքների ամենամոտ պաշտոնյաներից մեկը,որին ընդդիմությունը մեղադրում էր գործող վարչակարգի բազմաթիվ հանցանքները կոծկելու և պարտակելու մեջ...Սակայն,ինչպես երևում է,այդ ամենը չփրկեց Է.Մահմուդովին...


Հ.Գ.Որոշ ազերիական ԶԼՄ-ներ հաղորդում են,որ Ի.Ալիևին չի հաջողվել ձերբակալել Է.Մահմուդովին,քանի որ վերջինս ՓԱԽԵԼ է...Սակայն որոշ ԶԼՄ-ներ էլ պնդում են,որ Մահմուդովը ձերբակալված է...Ըստ այս պահի տվյալների նա նաև մեղադրվում է առանց թույլտվության բարձրաստիճան շատ պաշտոնյաների հեռախոսազրույցները լսելու համար...

 

Գագիկ Համբարյան