Ինչպես գիտենք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՀՀ: Այս իրադարձությունը շատ կարևոր և որոշիչ դեր ունի մեր տնտեսության համար, քանի որ Էսհաղ Ջահանգիրին վերահաստատեց իրենց պատրաստակամությունը ՀՀ-ի հետ մի քանի խոշոր ծրագրերի իրականաման, ինչպես նաև նշվեց, որ Հայաստանի հետ որևիցէ սահմանափակում չունեն հարաբերությունները զարգացնելու համար:
Ուրվագծվում են համագործակցային խոշոր ծրագրեր ինչպիսիք են էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը: Էներգետիկայի ոլորտում, արդեն իսկ կարելի է նշել, որ կողմերը եկել են համաձայնության և սկսվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցում, որի ավարտը նախատեսվում է 2018 թվականին:
Անդրադարձ է եղել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա քայլերին:
Կարելի է փաստել, որ էներգետիկայի ոլորտում անկասկած երկու կողմերն էլ ունեն իրենց շահերը և, փաստացի, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման առաջին երկու գծերը ցույց են տվել արդյունավետություն, որը այսօր երկու կողմերը սկիզբ են դնում 3-րդ գծի իրականացման ծրագիրը:
Հարկ է նշել նաև, որ ճանապարհային տրանսպորտի, երկաթգծի և փոխադրումների հետ կապված' կողմերը նույնպես հաստատել են իրենց պատրաստակամությունը: Ճիշտ է, շատերը նշում են, որ ՀՀ-ով անցնող երկաթգիծը շատ ավելի թանկ է քան մեր հարևան երկրներով և դա իրոք այդպես է, բայց Իրանը այստեղ խնդիր չի կարող դնել կամ ՀՀ-ով կամ ուրիշ ճանապարհով, քանի որ այս ծրագիրը նույն մետաքսի ճանապարհի ծրագիրն է և բոլոր երկրները, ովքեր ցանկություն կհայտնեն, կարող են միանալ այս ծրագրին և միանալ երկաթգծի ցանցին:
Ինչպես նաև Իրանի համար շատ ավելի ապահով է, որ Սև ծով ելքը ունենա ՀՀ-ի տարածքով քան հարևան երկրներով, քանի որ Թուրքիան անկանխատեսելի հարևան է և հետագա ԱՄՆ-Իրան բանակցությունները սրվելու դեպքում Թուրքիան նույնպես միանալու է պատժամիջոցներին, իսկ Թուրքիայի փոքր եղբայրը՝ Ադրբեջանը, բացի այն, որ կանի ամեն ինչ մեծ եղբոր համար, նաև վիճելի տարածքներ ունի Իրանի հետ:
Այսինքն ստացվում է, որ ՀՀ-ն երկաթգծային ճանապարհի կառուցման մասով միակ վստահելի գործընկերն է:
Անի Սանոսյան