Չնայած երկրում առկա տնտեսական խնդիրներին, այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձը ավելացել է 9,5 տոկոսով՝ դրամական առումով կազմելով 181 հազար դրամ:
Բարձրացել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատավարձերը: Ընդանուր առմամբ նախորդ տարվա համեմատ միջին աշխատավարձը աճել է 16 հազարով դրամով:
Եթե համեմատենք այն այլ ցուցանիշների հետ, ապա կտեսնենք, որ աշխատավարձի աճը գերազանցել է գնաճի մակարդակը։ Եթե օգոստոսին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3,6 տոկոս ապա միջին աշխատավարձն ավելացել է 9,5 տոկոսով:

 

 


Սա իհարկե դրական նորություն է, հաշվի առնելով այն փաստը, որ արտաքին գործոնների հետևանքով նվազել են Հայաստան մտնող տրանսֆերտները: Աշխատավարձի բարձրացումը որոշակիորեն մեղմացրել է այս իրավիճակը:
Վերջին մեկ տարվա ընթացքում պետական աշխատողների աշխատավարձը ավելացել է ավելի քան 12 տոկոսով։ Պետական հատվածում միջին աշխատավարձը հասել է 171,3 հազար դրամի՝ նախորդ տարվա 152,8 հազարի փոխարեն։
Եթե նախկինում պետական և մասնավոր աշխատավարձերի միջև տարբերությունը բավականին բարձր էր, ապա ներկա դրությամբ այն զգալիորեն կրճատվել է:

 

 

Տնտեսական անկյուն