#erebuniEVN տոնը վաղուց արդեն իսկ դադարել է ուղղակի տոն լինել. այն միասնականության, բարիության, ջերմության, համախմբման և մեր քաղաքի առօրյան և լավագույն ավանդույթներն աշխարհին ներկայացնելու հրաշալի օրերից է:
Ինչպես մեր հարևան վրացիներն արտահայտվեցին, դուք՝ հայերդ, իսկապես կարողանում եք տոնը տոն դարձնել:

 


Իսկ տոնի կարևոր բաղադրիչը մարդիկ են, մեր համաքաղաքացիները, մեր հյուրերը արտասահմանից, մեր հյուրերը ՀՀ մարզերից և Արցախից, ովքեր բոլորով միասին իրար ջերմություն ու բարիություն հաղորդեցին, իրար շնորհավորեցին, վայելեցին կիրակի օրն ու զբոսանքը Երևանում:
#imjermubariqaxaq #erebuniEVN2797

 

 

 

Մարիա Բարաղամյան