Բոլորիս է հայտնի, որ Հայաստանը տևական ժամանակ է, ինչ բարդ տնտեսական շրջափուլում է, ինչը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներով՝ մասնավորապես Ռուսասատանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներով: Կանխատեսվում է նաև, որ 2016թ-ը ևս տնտեսական առումով բարդ տարի է լինելւ: Այսպիսի հնարավոր զարգացումները հաշվի առնվել նաև 2016թ-ի ՀՀ պետբյուջեի նախագծում: Համաձայն նախագծի՝ ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4%, 12–ամսյա գնաճի թիրախը 4 պլյուս-մինուս 1%, դեֆիցիտը՝ 3.5%։

 


Ծախսերի ընդհանուր գումարը նախատեսված է 1 տրլն 373 մլն դրամ (1,373,746,924.1 դրամ), եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ (1,183,003,998 դրամ), իսկ դեֆիցիտը՝ 197 մլրդ դրամ (190,742,926 դրամ): Բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են 1 տրլն 129 մլրդ դրամ:

 


2016թ.-ի ՀՀ պետբյուջեի նախագծի հետ կապված քաղաքացիներին հիմնականում հուզում է այն հարցը, որ հաջորդ տարվա բյուջեն ավելի սահմանափակ է և կանխատեսվում է ընդամենը 2.2 տոկոս աճ: Խնդիրն այն է, որ գործադիրը բյուջեի նախագծում հաշվի է առել բոլոր միջազգային զարգացումների հետ կապված տեսականորեն հնարավոր վատատեսական սցենարները' ներառյալ առկա ռիսկերը: Սակայն այս ամենը չի նշանակում, որ հնարավոր չէ, որ 2016թ-ին ՀՀ-ում գրանցել 2.2 տոկոսից բարձտնտեսական աճ:
Այս առումով կարելի է նշել, որ եկող տարվա բյուջեն առավել քան իրատեսական է և պետք է անել հնարավոր ամեն ինչ' առավելագույն ցուցանիշ ապահովելու համար:

 

Մանե Զաքարյան