Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Այսպես կնոջը գովերգել կարող էր միայն իսկական տղամարդը

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին տեսած երազի մեջ, —
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —
Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, —
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: —

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ՝ որպես էգ մի օձ երազի քեզ ՝
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած —
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ՝ լուսնային շղարշ հագածի պե՜ս, —
Ամբողջովի՜ն մերթ գոց, մերթ մերկացած՝
Կնությունը բացած — իմ Նավզիկեն...