Այսօր կայացել է «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովովը:
Գործադիր մարմնի ղեկավարի հովանու ներքո տեղի ունեցող այս համաժողովը կարևոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար:
Այս ոլորտի զարգացումն ակնհայտ է, և այստեղ իր դերն է խաղում նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով անցյալ տարի ընդունված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը: Ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՝ այդ շրջանակում ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ և 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղեր:
Մարինա Ներսեսյան