Գաղտնիք չէ, որ Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանի կողմից ամենաշատ գնդակոծվող մարզն է, այդ իսկ պատճառով այս մարզի գյուղերն են հիմնականում ընդգրկված սահմանային այն ավելի քան 3 տասնյակ բնակավայրերի ցանկում, որոնց համար կառավարության որոշմամբ սահմանվել են հարկային արտոնություններ, բնակիչների կոմունալ վճարումների մի մասը վճարվում է պետական բյուջեից, գյուղացիներն ազատված են հողի հարկի և ոռոգման ջրի վարձավճարներից:
Ինչպես երևում է վերջին շրջանում կատարվող փոփոխություններից, ՀՀ կառավարությունը առանձնակի ուշադրություն է դարձնում սահմանամերձ համայնքներին: Մասնավորապես օրերս կայացած նիստում սահմանամերձ համայնքների վերաբերյալ 3 որոշում է ընդունվել:
Որոշվել է'

 

1.Վերջին օրերին գնդակոծությունից տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոդնից Տավուշի մարզպետարանին հատկացնել ավելի քան 66 մլն դրամ, ինչը պետք է ուղղվի վնասված գույքի վերականգնմանը կամ փոխհատուցմանը: Ընդ որում, ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հարցին արագ լուծում տալու հանձնարարական է տվել երկրի նախագահը: Ավելացնենք, որ պետության կողմից գնդակոծություններից տուժածներին տրվող փոխհատուցումը սահմանամերձ համայնքների նկատմամբ տարվող քաղաքականության բաղադրիչներից է:

 

2.Տավուշի մարզի մի քանի գյուղերի բնակչության կենսագործունեության և հարմարավետ տեղաշարժի համար Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցումը, որի համար էլ կառավարությունը պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացրեց: Եվ վերջապես, երրորդ որոշումը, որը լրացում էր «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում եւ որը հավանության արժանացավ կառավարության նիստում:
Ըստ այդ փոփոխւթյան, նախատեսվում է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները:

 

3.Ինչպես նաև արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման և արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված (ներմուծված) ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ կտրամադրի, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման եւ մարդկանց զբաղվածության ապահովման համար:

 

Անի Սանոսյան