Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների, բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները 2015-ի սեպտեմբերին 2014-ի սեպտեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում աճել են 1,6 տոկոսով, այս տարվա օգոստոսի համեմատ մնացել են անփոփոխ, 2014 -ի դեկտեմբերի համեմատ աճել են 1,1 տոկոսով:

 


Սեպտեմբերին օգոստոսին համեմատ սակագների ընդհանուր անփոփոխ մակարդակի պայմաններում գրանցվել է կապի, հանրային սննդի 0,1 տոկոս, մշակույթի ոլորտի 0,4 տոկոս, իրավական ու բանկային՝ 0,5 տոկոս, հանգստի կազմակերպման' 1,2 տոկոս, կրթության համակարգի ծառայությունների' 2,1 տոկոս աճ: Տրանսպորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0,5 տոկոսով, բուժսպասարկման՝ 0,1 տոկոսով, իսկ կենցաղային բնույթի եւ բնակարանային-կոմունալ համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

Կարինա Սանթրոսյան