Շատերը C վիտամինի մասին գիտեն, որ այն պարունակում է ցիտրուսներում, և նրա անբավարությունը կարող է խախտել օրգանիզմի աշխատանքը:
Ձեզ եմ ներկայանցում վիտամին C-ի մասին 5 միֆ և փաստ:
1. C վիտամինն օգնում է մրսածության ժամանակ: Սա շատ տարածված միֆ է: Վարակը բուժել կամ կանխել C վիտամինի օգնությամբ հնարավոր չէ:
2. C վիտամինի անբավարվածությունը շատ հազվադեպ է պատահում: Դա ճիշտ է: Օրգանիզմը չի արտադրում վիտամին C, ինչի ամբողջ պաշարը մենք ստանում ենք ուտելիքից: Կանանց համար օրական չափաբաժինը 75 մգ է, իսկ տղամարդկանց համար' 90 մգ: Միջին նարինջը պարունակում է 70 մգ վիտամին: Լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, եթե մարդն օգտագործում է 10 մգ-ից պակաս:
3. Ցիտրուսները C վիտամինի լավագույն աղբյուր են: Սա ճիշտ չէ: Ամենաշատ C վիտամին պարունակում է քաղցր պղպեղը, բրոկոլին, կիվին և ելակը:
4. C վիտամինն օգնում է պայքարել ճարպակալության դեմ: Սա ճիշտ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ C վիտամինի անբավարարությունը կապված է ճարպակալման հետ:
5. C վիտամինը «շատ չի լինում»: Շատերը վստահ են, որ C վիտամինի ավելցուկն անվնաս է: Սակայն, դա այդպես չէ: Եթե C վիտամինի քանակն օրական անցնում է 2000 մգ-ից, ապա դա վտանգավոր է:
Վրեժ Հովսեփյան