Գաղտնիք չէ, որ Եվրոպայում վերջին տարիներին գնալով ավելի մեծ պոպուլյարություն են ստանում ուլտրա-աջական գաղափարախոսությունները և դրանց կրողները, իսկ ավելի կենտրոնամետ, կամ էլ չափավոր ձախ կամ աջական հայացքներով ուժերը աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը։ Ասածիս վառ ապացույցն է երկրից-երկիր, ընտրությունից-ընտրություն արձանագրվող ուլտրա-աջերի հաջողություններն են, դե իսկ ամենաբացասական կուլմինացիան Բրեյվիկն էր։

 


Հիմա դեպի Եվրոպա փախստականների հսկայական հոսք է գնում, որը մեծապես ուղղորդված է ու արդեն իսկ կան ապացույցներ, որ այս հսկայական հոսքի մեջ մեծ քանակությամբ ինդիվիդներ կան, որոնք ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Սիրիայում ու Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմներին ու հանդիսանում են ԻՊ-ի, Ալ-Քաիդայի, Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների ակտիվ անդամները։ Ի՞նչ եք կարծում, նրանք պատրաստվում են օրինապաշտ քաղաքացու կենսակե՞րպ վարել։ Առռը հա ձեր բախտից։
Սցենարն ամենայն հավանականությամբ լինելու է այսպես․ կատալիզացնելու են եվրոպացիների դժգոհությունը միգրանտների չդադարող հոսքով ու մանր էկսցեսներով։ Հետո, երբ դժգոհությունը արդեն բավական մեծ մասշտաբներ կունենա՝ կսկսվեն ահաբեկչական գործողություններ, որոնք կիրականացնեն փախսստակաների տեսքով Եվրոպաա ներթափանցաց իսլամիստ գրոհայինները։ Այս ամենը իսկապես կգազազեցնի եվրոպային ու կբերի մի շարք հետևանքների, որոնցից առավել ակնառուն կլինի ծայրահեղական աջ գաղափարախոսության տրիումֆը։

 


Մուլտիկուլտուրալիզմի մասին լոլոները միայն դժգոհություն կառաջացնեն ու մարդիկ նախապատվություն կտան այն ուժերին, ովքեր չեն խուսափի ասել, որ միգրանտները չարիք են ու դրանցից պետք է ձերբազատվել բոլոր միջոցներով և եթե հարկ եղավ՝ նա ֆիզիկական ոչնչացման ճանապարհով։ Կարճ ասած՝ մաքուր Ֆաշիզմ։
Սա դեռ չի նշանակում, որ նացիստներրը միանգամից կգան իշխանության, բայց անկասկած, համանան պրոցեսսներ կնթանան ԵՄ անդամ բոլոր երկրներում, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի ազգայնական տրամադրությունների աճի ու ոչ մի քաղաքական ուժ չի կարողանա մնալ դաշտում՝ առանց իրենց ազգայնականության տարրերին դիմելու։ Որպես հետևանք, կրկին կսրվեն միջպետական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների միջև, որովհետև գործնականում, ԵՄ-ն լրիվ արհեստական կառույց է, որը չի միավորվում ոչ լեզվով, ոչ դավանանքով, ոչ էլ էթնիկական գործոնով ու եթե ամեն պետությունում սկսեն հզորանալ ազգայնական տրամադրությունները, դա կոսմոպոլիտիզմ պաշտող ԵՄ-ն կվերադարձնի շատ ավելի բնական՝ ազգային պետությունների փուլ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

 


Արդյունքը կանխատեսելի է․ կամ ԵՄ-ն տրոհվում է իր բաղկացուցիչների ու սկսվում է այնպիսի մրցակցություն, ինչպես 19-րդ դարում էր, կամ էլ Գերմանիայում իշխանության են գալիս նեո-նացիստները, ԱՄՆ-ի թողատվությամբ թքում են բոլոր իրենց պարտավորությունների վրա, կրկին գրավում են ողջ Եվրոպան՝ ստեղծելով 4-րդ Ռայխը ու կրկին հայտնվում ենք 1939 թվականում։ Փախստականներն էլ այն ֆիթիլն են, որը պետք է պայթեցնի աայս դինամիտը։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան