Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր աշխարհում նշում են Ճարտարապետների միջազգային օրը:
Մասնագիտական այս տոնն առիթ է, որպեսզի կրկին անգամ անդրադառնանք հազարամյակների պատմություն ունեցող մեր ճարտարապետությանն ու հերթական անգամ փաստենք, որ ճարտարապետության հայկական դպրոցն իսկապես իր արժանի բարձր տեղն ունի համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ: Հայկական ճարտարապետության շատ նմուշներ իրենց կատարելությամբ ուսանելի օրինակ են ամբողջ աշխարհում:
Այս տոնը ևս մեկ առիթ է, որ հերթական անգամ գնահատենք հայ ճարտարապետներին ու նրանց անուրանալի վաստակը, որի խոսուն արտացոլումն է նաև մեր սիրելի մայրաքաղաքի հնի և նորի համադրությամբ ինքնատիպ տեսքը:
Շնորհավոր տոնդ, հայ ճարտարապետ»: