Ծնունդդ շնորհավոր ՀԱՆՃԱՐԵՂ ՉԱՐԵՆՑ

Ես ծնվել եմ Մակու քաղաքում,
Արևի տակ ոսկեղեն, հասուն,
Շոգ շնչի տակ Որմուզդի թևի—
1897 թվին։
Թափել է արևն Իրանի
Իմ հոգում Շիրազի վարդեր։
Բայց տխուր նաիրյան քամին
Իմ սրտում թախիծ է բարդել։
Դեռ աչքերս արևին չբացած
Նետել է ինձ հին մի քաղաք։