Պուտինի Խաչակրաց Արշավանքը արագացնում է աշխարհաքաղաքական իրադարձությունների դինամիկան ու պլյուս-մինուսներ ունի կոնկրետ ՀՀ-ի համար: Պետք է մի կողմ դնել քաղաքական ռոմանտիզմն ու ինքնախաբեությամբ չզբաղվել: Օրինակ ժամանակն է բարձրաձայն հասկանալու/ինչու՝ բարձրաձայն, որ ժողովուրդն էլ իրազեկված լինի/ հասկանալու, որ ՀՀ Նախագահի՝ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է- հայտարարությունն էլ կոնկրետ բնորոշումն էր, թե ինչ է լինելու մոտ առաջիկայում: Սիրիայում ինչ կլինի-դա արդեն պարզ է, բայց զուգահեռ լինելու է նաև պատմական փոփոխություն նաև կովկասի մեր հատվածում: Պլյուսն այն է, որ Ղարաբաղը կհռչակվի ՀՀ մաս ու Ռուսաստանն առաջիններից կլինի, որ կընդունի դա:

 

Մինուսը, որ առանց որոշակի զիջումների դա չի կարող լիներ, ու այնուամենայնիվ, որոշ տարածքներ Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու զիջել: Ողբերգականն այն է, որ այդպիսի բաներն առանց արյան չի լինում, իսկ մեզ՝ հայերիս համար յուրաքանչյուր զինվորի կորուստը, աևհանբ ազատագրած յուրաքանչյուր թիզ հողի թեկուզ արյունով զիջումը մեծ ողբերգություն ու շռայլություն է: Բայց պուտինների համար, դա սովորական՝ շախամտի ժամանակտալու սովորական գործոն է, ոչ ավելին:

 


Էլի իրատեսությունը չկորցնելով, պետք է խոստովանել, որ գլոբալ առումով Հայաստանը շահած է դուրս գալու, հաղթանակած, բայց մասնակի առումով ցավը, հայի ճակատագրով նախանշված ցավն էլ՝ անտանելի է լինելու: Ահա այսպիսի զգացողություններ ունեցա Պուտինի հերթական կործանիչ արշավի մասին տեղական լուրերը նայելիս:

 

Ջոն Կարապետյան