Թուրքիան իր լուրջ անհանգստությունն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես՝ վարչապետ Դավութօղլուն արտահայտել է իր մտահոգությունները՝ Սիրիայում ռուսական ավիահարվածների ու Իրանի օգնության վերաբերյալ՝ նշելով, որ ռուսական ավիացիան հարվածում է չափավոր ընդդիմությանը, Սիրիայի ազատ բանակին, իսկ Իրանն էլ՝ մարդկային ու նյութական միջոցներով աջակցում դրան:

 


Թուրքիայի վարչապետը նաև սպառանացել է Սիրիայի տարածքում հնարավոր գործողություններով քրդական Ժողովրդավարական միության դեմ, եթե վերջինիս զինյալները փորձեն թափանցել Թուրքիա, քանի որ թուրքական կողմը այն համարում է որպես ՔԲԿ-ի սիրիական թև:

 

Լևոն Հովսեփյան