Ինչպես գիտենք, սեպտեմբերից մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը: Օպերատիվ տվյալները փաստում են առ այն, որ այս տարվա սեպտեմբերի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող: Վերջին տարիներին խաղողագործության ոլորտում նկատվում է աճ և այս ցուցանիշը պետք է որակել դրական: Այն ընդամենը մի քանի հազարով է զիջում նախորդ տարվա ցուցանիշին, որը արձանագրվել էր մեկ ամբողջ տարվա համար:

 


Ներկա դրությամբ արդեն իսկ մթերվել է արտադրված խաղողի մեծ մասը (129 000 տոննա):
Վերջին տվյալներով Հայաստանից արտահանվել է 4630 տոննա խաղող։
Չպետք է մոռանալ, որ բուն գործընթացը դեռ չի ավարտվել, և կա հնարավորություն էլ ավելի բարելավել ցուցանիշները:

 

Նարեկ Սարգսյան