Ադրբեջանական Հանրապետության տարածքում գործող «Շիրվանի ազատագրության ճակատ» կովկասյան պարսիկների (թաթերի) ընդհատակյա կազմակերպությունը երեք օր առաջ հրապարակել է Բաքվի բռնապետի բանակի հավանաբար այս տարվա ընթացքում զոհված երեք ազգությամբ թաթ զինծառայողի լուսանկար:
Այս կազմակերպության կողմից որպես պայքարի հիմնական նպատակ հռչակված ստեղծվելիք Շիրվանի Պարսկական Հանրապետության կամ Թաթիստանի դրոշի ֆոնին պատկերված զոհված զինվորների լուսանկարները օժտված են կովկասյան պարսկերենով (թաթերենով) և ադրբեջաներենով արված հետևյալ գրությամբ՝ «Նրանք զոհվեցին անիմաստ պատերազմում, երանի անկախ Թաթիստանը տեսնողներին»:
Հրապարակված նյութը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքվի բռնապետն առաջնագծում որպես «հրանոթի միս» այլ տեղաբնիկ ժողովուրդների թվում օգտագործում է պաշտոնական մարդահամարների տվյալներով՝ ընդամենը մոտ 10 հազար (իրականում թվաքանակը մի քանի անգամ ավելի մեծ է) կազմող կովկասյան պարսիկներին ևս:
Լուսանկարում՝ «Շիրվանի ազատագրության ճակատի» էջում հրապարակված նկարը:
Վարդան Ոսկանյան