Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

««Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան:
Ես՝ որպես հայ մարդ, որպես երգչուհի ու որպես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների մասնակից չկարողացա անմասն մնալ արդեն քանի օր համացանցում քննարկվող թեմայից:

 

Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանից ինչ որ բան պահանջելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվում են ամիսներ առաջ ու ահռելի աշխատանք է արվում նախապատրաստական աշխատանքների համար:

 

Իհարկե, ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջև, խոնարհվում եմ նաև մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջև, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում:

 

Ինչպես շատ երաժիշտներ, ես նույնպես մեկ ամիս առաջ եմ իմ համաձայնությունը տվել՝ Երևանի տոնին մասնակցելու համար:
Ես այս պահից պաշտոնապես հայտարարում եմ.

 

Համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը:

 

Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին:

 

Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան»: